Լոնդոնի Սքոթլենդ Յարդ քաղաքային ոստիկանական ծառայությունը շաբաթ հայտնել է, որ նոր տեղեկություն է ստացել Ուելսի արքայադուստր Լեդի Դիանայի մահվան միջադեպի վերաբերյալ, հայտնում է CNN-ը:

Ոստիկանությունից տեղեկացրել են, որ այժմ ստուգում են ստացված տեղեկության հավաստիությունը, որն առընչվում է 1997-ի օգոստոսի 31-ին Փարիզում տեղի ունեցած ավտովթարին, որի ժամանակ զոհվել էր Լեդի Դին: Ոստիկանությունն այլ մանրամասներ դեռևս չի հաղորդում:

Գործի հետաքննությունը փակվել էր 2008-ին՝ այն եզրակացությամբ, որ ավտովթարը տեղի էր ունեցել «Mercedes-ը և դրա հետևից եկող մեքենաները խիստ անփույթ վարելու հետևանքով»: