Life ամերիկյան հանդեսի առցանց էջը հրապարակել է 1938թ-ի լուսանկարներ, որոնք այն ժամանակ չէին հրապարակվել:

Խոսքը Իտալիայի և Գերմանիայի ֆաշիստ առաջնորդների՝ Ադոլֆ Հիտլերի և Բենիտո Մուսուլինիի համատեղ լուսանկարների մասին է: Լուսանկարներում նրանք միասին են, լուսանկարները գունավոր են, ինչը բացառիկ է այն ժամանակների համար:

Լուսանկարները հեղինակել է Հիտլերի անձնական լուսանկարիչ Հյուգո Ջագերը 1938-ի մայիսին և սեպտեմբերին:

Լուսանկարները՝ այստեղ: