Սիցիլիական դիզայներական դուետ Dolce&Gabbana-ն իր գովազդներում շարունակում է զարգացնել իտալական ավանդական մեծ ընտանիքի թեման' իտալացի Մոր գլխավորությամբ:

Հենց այդպես' մեծատառով նշանակություն ունեն այստեղ տան օջախի պահապանները, ում կողքին անգամ ուժեղ և կայացած որդին իրեն զգում է փոքրիկ մեղավոր տղա և վախենում է ուշանալ ճաշի սեղանից: Այդ կնոջ գեղեցկությամբ, զգայունությամբ և ուժով հիանում են, թեև միաժամանակ համարում են բռնակալ:

 

Իտալացի Մոր դերի համար դիզայներները դարձյալ ընտրել են միանգամից երկու սիրված իտալուհիների՝ Մոնիկա Բելուչիին և մոդել Բյանկա Բալթիին: Նրանց շուրջ, համաձայն ավանդույթի, հավաքվում է ողջ ընտանիքը՝ փոքրից մեծ:

Իտալական ընտանիքում դիզայներները ներկայացրել են երեխաների, կանանց և տղամարդկանց համար նախատեսված իրենց աշնանային հավաքածուն:

600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580