1. Ձիթապտղի յուղի օգտագործումն արևային լոգանքներից հետո նպաստում է մաշկի փափկությանը, հանգստացնում է գրգռվածությունը և կանխարգելում է այրվածքների առաջացումը' այս ամենով հանդերձ մաշկին հաղորդելով գեղեցիկ ոսկեփայլ երանգ:

2. Ձիթապտղի յուղի օգնությամբ կարելի է ստանալ մարմնի հիանալի սկրաբ. հարկավոր է խառնել 5 ճաշի գդալ շաքարավազ, 5 ճաշի գդալ ծովի աղ և 4 ճաշի գդալ ձիթապտղի յուղ:

3. Մազերի ճյուղավորված ծայրերը վերացնելու համար օգտակար է 2 ձվով և 30 գր ձիթապտղի յուղով պատրաստված դիմակը, որը հարկավոր է թողնել մազերին 30 րոպե, ապա լվանալ տաք ջրով և շամպունով:

4. Ձիթապտղի յուղն օգտագործում են նաև աչքերի շրջակայքի մաշկի մերսման համար: Մերսիր այդ հատվածը գոլ ձիթայուղով, թող 30-40 րոպե, ապա մնացորդը մաքրիր բամբակով:

5. Գոլ ձիթայուղը հիանալի մաքրում է մաշկը և լավ միջոց է դեմակիյաժի համար: