Ուիթնի Հյուսթոնի աղջիկը' Բոբի Կրիստինան, հայտարարել է իր' ոչ արյունակից եղբոր հետ ամուսնանալու պլանների մասին: Զույգը հայտնել է, որ նշանված է: Երիտասարդների միջև սիրային հարաբերությունների մասին վաղուց էին շշուկներ տարածվում, որոնց վերջ դրեց Բոբի Կրիստինան' համացանցում գրելով, որ Նիկն իր հարազատ եղբայրը չէ, Հյուսթոնը նրան չի որդեգրել ու գիտի, որ իրենք հանդիպում են:
Ավելի վաղ, նույնիսկ հրապարակումներ են եղել, որ Նիկը ուզում է իրենով անել Ուիթնի Հյուսթոնի ժառանգությունը ու հենց այդ պատճառով էլ սիրավեպ է սկսել դստեր հետ:
Նշենք, որ նա 12 տարեկանից ապրում է այս ընտանիքում, երբ նրա հորը ազատազրկել են, իսկ իր հարազատ մորը զրկել են ծնողական իրավունքներից: Հայտնում է «Internovosti.ru»-ն: