Գերմանական Համբուրգ քաղաքի բնակիչներին ու հյուրերին բացառիկ հնարավորություն է ընձեռվել վայելելու երկրում առաջին «լողացող» եկեղեցու լռությունն ու հանգստությունը։ Ինչպես նշում է Tert.am-ը` հղում տալով Euromag-ին, եկեղեցին ունի 26 մ երկարություն և 7մ լայնություն։ Այն գտնվում է գրեթե մեկդարյա նավի վրա։

Եկեղեցին ստացել է «Անկերա» անվանումը։ Այժմ այն մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն զբոսաշրջիկների, այլև նորապսակների շրջանում։ Այստեղ մարդիկ պսակադրվում են, կնքում երեխաներին, ինչպես նաև պարզապես այցելում՝ հետաքրքրությունից դրդված։

Սակայն, ինչպես նշում է կայքը, չի բացառվում, որ ֆինանսավորման պակասի պատճառով եկեղեցին կարող է փակվել։ Այժմ դրա ծախսերը հոգում են հասարակական կազմակերպությունները։