Դերասան Խորեն Լևոնյանի ամուսնության, ամուսնալուծության, ինչպես նաև երգչուհի Լիլուի հետ ունեցած հարաբերությունների մասին «Ե՞ս Yes!»-ն իր ընթերցողներին ժամանակին տեղեկացրել է:

Սակայն վերջերս դերասանի անվան շուրջ նոր խոսակցությունների ալիք է բարձրացել: Ըստ շրջանառվող խոսակցությունների' դերասանն ու դերասանուհի Լիկա Մեսրոպյանը, ով «Խաղից դուրս» հեռուստասերիալում մարմնավորում էր նրա կնոջը, սիրավեպ ունեն:
Այս լուրերի իսկությունը պարզելու համար esyes.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց քննարկվող զույգից:
Նշենք, որ հարցը բավականին նյարդայնացրեց երկուսին էլ: Մեր այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ ինքն ու Խորեն Լևոնյանը սիրավե՞պ ունեն, դերասանուհի Լիկա Մեսրոպյանն ի պատասխան ասաց. «Ոչ: Գիտեք ինչ, ինձ կարող են Վարդգես Պետրոսյանի հետ էլ տեսնեն, բայց դա ոչինչ չի նշանակում: Իմ անձնականի մեջ էլ մի խցկվեք»:

Իսկ Խորեն Լևոնյանն առավել անհանդուրժող գտնվեց և ի սկզբանե կանխեց մեր հարցը' տպավորություն գործելով, որ արդեն իսկ սպասում էր մեր զանգին ու նույնիսկ առանց հարցը լսելու' ավելացրեց ու անմիջապես անջատեց հեռախոսը. «Ես տենց լուրեր, բաներ չեմ սիրում: Հիմա աշխատանքի եմ, իսկ Դուք շեղում եք ինձ»:

Զույգից փորձեց լուրը ճշտել Մերի Պողոսյանը