Ֆրանսիայում ստեղծել են աշխարհում առաջին Coca-Cola-ի համով գինին: Գինին նպատակաուղղված է Coca-Cola-ի, այսինքն՝ երիտասարդ սերունդներին դեպի դասական գինին դարձի բերելուն: Երիտասարդ գինի խմողները դասական այդ խմիչքը փոխարինում են էներգետիկ խմիչքներով կամ Coca-Cola-ով: Ուստի' գինեգործները հույս ունեն նման համի գինի ստեղծելով հեշատցնել երիտասարդ սերնդի անցումը Coca-Cola-ից գինու. գրում է DailyMail-ը:

Cola-ի համով գինին արդեն հայտնվել է խանութներում և արժի 2,95 եվրո, ինչը ավելի քիչ է, քան դասական գինին, սակայն հաշվի առնելով արոմատիկ խմիչքների հանդեպ ֆրանսիացիների սերը՝ գինեգործները հույս ունեն տարեկան վաճառել 30 մլն շիշ այս գինուց, ինչը 50%-ով ավել է անցյալ տարի վաճառված դասական գինուց:

Սակայն նշենք, որ դասական գինու սիրահարներն այս խմիչքը համարում են գինու հանդեպ այլասերություն և անվանում են «պոպսա»: