Աշխարհի ամենափոքր սողուններից մեկը, որի երկարությունը չի գերազանցում երեխայի բութ մատի չափսը, դարձել է ընտանի կենդանի այն բանից հետո, երբ 14-ամյա պատանին նրան գտել է դաշտում, գրում է Tert.am-ը` հղում տալով Daily Mail-ին:
Անհավանական փոքր չափսի կենդանին ներկայացնում է Ֆիլիպիններում տարածված ամենափոքր սողունների gecko ցեղատեսակը: Կենդանիների սիրահար Քոլին Լենիսկոն յուրօրինակ մողեսին հայտնաբերել է զբոսնելիս և որոշել է պահել նրան:
Սկզբնական շրջանում կենդանին երեխայի մատից փոքր չափեր է ունեցել: Մեկ տարի տանը պահելուց և կերակրելուց հետո մողեսը մեծացել է՝ դառնալով ափի չափ: