Համացանցում մի տեսանյութ է տարածվել, ըստ որի' հոլիվուդյան ֆիլմերից մեկում իբր հնչում է Սիրուշոյի երգերից «Strong»-ը:

esyes.am-ը տարածված այդ տեսանյութի մասին խոսեց երգչուհու մենեջերի՝ Արևիկ Ուդումյանի հետ, ով զարմացավ մեր հարցից' ճիշտ է, որ Սիրուշոյի վերոնշյալ երգն օգտագործվել է հոլիվուդյան մի ֆիլմում: Պարզվում է' երգչուհին այս պահին Հայաստանում չէ, ու չգիտի էլ նման հոլովակի մասին:

«Մենք, համենայն դեպս, ոչ մի ֆիլմի հետ չենք համագործակցել ու տեղյակ չենք այդ ֆիլմի մասին, բայց ինչպես երևում է' դա ուղղակի սիրողական հավաքած մի տեսանյութ է, որում հնչում է Սիրուշոյի երգերից»,- մեզ հետ զրույցում հայտնեց երգչուհու մենեջերը:

Տարածված տեսանյութը` այստեղ: