Բոլորս էլ երբեմն նեղանում ենք սիրելի մարդկանցից: Բայց եթե ամբողջովին դժգոհ ես քո սիրած անձնավորությունից, մտածի՛ր' արդյո՞ք նա այն մարդն է, որն իրավունք ունի կողքիդ գտնվելու: Եվ արդյո՞ք քեզ պետք է իդեալից հեռու տղամարդ: Իհարկե, կասես, որ իդեալական մարդիկ չեն լինում: Այո՛, դա իսկապես այդպես է:

Սակայն, եթե ներքոնշյալ համոզմունքները քո տղամարդու մասին են, ապա քո բախտը շատ է բերել: Իհարկե, այն պայմանով, որ դու էլ նրան ես սիրում, որովհետև անպատասխան սերը երկար կյանք չի ունենում: Դե, մատիտն ա՛ռ ձեռքդ ու հերթով նշի՛ր այն կետերը, որոնք ունի քո սիրելի տղամարդը:

Դու միշտ գիտես, թե որտեղ է նա և ում հետ:
Նա երբեք չի մոռանում քո և ձեր կարևոր ամսաթվերը:
Նա ասում է, որ քեզնից երեխաներ է ուզում:
Նա երբեք չի հարցնում, թե որտեղ է աշխատավարձդ կամ ինչի վրա ես այն ծախսել:
Նա չի մեղադրում քեզ սեփական անհաջողությունների մեջ:
Նա համարում է, որ աղբ թափելը տղամարդու պարտականությունն է:
Նա վստահորեն գիտի, թե ինչն է քեզ երջանկացնում:
Դու ճանաչում ես նրա բոլոր ընկերներին:
Նա երբեք անուշադրության չի մատնում քո խնդրանքները:
Նա երբեք չի համեմատում քեզ իր նախկին ընկերուհու հետ:
Նա չի ամաչում բռնել ձեռքդ հասարակական վայրերում:
Ամեն երեկո նա հարցնում է, թե ինչպես անցավ օրդ:
Նա երբեք ձայնը չի բարձրացնում քեզ վրա, անգամ եթե առիթ ես տալիս:
Նրա կողքին քեզ սիրված ու երջանիկ ես զգում:
Նա զանգահարում է քեզ առավոտյան և բարի լույս մաղթում:
Նա հարգում է քո հետաքրքրությունները:
Նա անտեղի խանդի տեսարաններ չի սարքում:
Նա խնդիրներ չի փնտրում այնտեղ, որտեղ դրանք չկան ու այնպես չի անում, որ քեզ մեղավոր զգաս:
Նա սիրում է քեզ և վստահ գիտի, որ դու աշխարհում ամենալավն ես:
Նա չի վախենում պատասխանատվությունից և պատրաստ է լուրջ քայլերի:
Դե ի՞նչ, եթե կողքիդ նման տղամարդ է, ապա սրտանց շնորհավորում եմ քեզ: Ամուր պահի՛ր և գնահատի՛ր նրան: Սիրե՛ք և եղե՛ք սիրված :)