Որպես եկող սեզոնի գովազդային դեմքեր Hugo Boss-ի ղեկավարությունն ընտրել է Անյա Ռուբիկին և Ջոան Սմոլսին: Մանեկենուհիները ցուցադրել են դասական աշխատանքային ոճի ողջ շքեղությունը:

Այսօր մեզ մտահոգում է, թե արդյո՞ք բավակն լավն է մեր մարմինը լողազգեստ հագնելու համար: Սակայն ընդամենը երկու ամսից, երբ լայնեզր գլարկներն ու արևահարված մարմինը կմնան անցյալում, այդ մտքերի կփոխարինեն այլ դժվարություններ՝ ինչպե՞ս նորաձևության սիրահարները պայքարեն իրենց հագուստի նախասիրությունների համար' գրասենյակային դրես-կոդի պայմաններում:

Հետևաբար գրասենյակային գեղեցիկ հագուստների սիրահարները պետք է սկսեն մտածել աշնանային զգեստապահարանի մասին արդեն այսօր: Եվ այդ հարցում նրանց կօգնի Hugo Boss-ի հավաքածուն:

 

600x580600x580600x580600x580600x580600x580600x580