ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում ընտրել են ամենագեղեցիկ ամերիկուհուն: Ինչպես հայտնում է Tert.am-ը` հղում տալով Взгляд-ին, «Միսս ԱՄՆ 2013» տիտղոսին է արժանացել Կոնեկտիկուտ նահանգից 25-ամյա Էրին Բրեդին, որը ժյուրիին գրավել է իր ճերմակ փայլուն զգեստով և ԱՄՆ Գերագույն դատարանի վերջին ռեզոնանսային որոշման վերաբերյալ հարցին պատասխանով:
Այժմ Բրեդին մի տարվա ընթացքում պետք է կրի գեղեցկության թագուհու թագը և կտեղափոխվի Նյու Յորքի կենտրոնում գտնվող շքեղ բնակարան: Էրինը նաև կշրջագայի ամբողջ երկրով' կրծքի և ձվարանների քաղցկեղի խնդրին ուշադրություն հրավիրելու նպատակով:
Բացի այդ, նա կներկայացնի ԱՄՆ-ն «Միսս Տիեզերք» մրցույթին, որը կանցկացվի ձմռանը: