Արդեն մեկ տարի է, ինչ նշանավոր ֆրանսիական երգչուհին ամուսնալուծվել է հոլիվուդյան սրտակեր և աշխարհի բոլոր ծայրերի կանանց սիրելի Ջոնի Դեպի հետ: Այս ողջ ընթացքում Վանեսսան չեր խոսում այդ բաժանման մասին:

Եվ ահա օրերս դերասանուհին «7 Дней» ամսագրին տված հարցազրույցում արտահայտվեց. «Ես նախկինի նման հավատում եմ սիրուն: Թեև հաստատ գիտեմ՝ ավելի լավ է լինել մենակ, քան նրա հետ, ում չես սիրում: Ես նախկինում, մինչ Ջոնի Դեպը, եղել եմ նման իրավիճակում, և այլևս չեմ ցանկանում: Ջոնին եղել է իմ սերը: Այնքան բարի և մյուսներից տարբերվող: Նա ինձ համար կարծես աստված էր: Ինձ դուր էր գալիս թույլ լինել նրա կողքին, թաքցնել իմ կամքի ուժն ու կարծրությունը»:

600x580

Գեղեցկուհին համարում է, որ սիրո մեջ բոլորը հավասար են, իսկ փորձել պահել մարդու սերը՝ անօգուտ է:

«Սիրո մեջ չկան ճիշտ և մեղավոր: Հարաբերությունների մեջ և կինը, և տղամարդը իրենց տեսանկյունից ճիշտ են: Այդ զգացմունքները գտնվում են մշտական շարժման մեջ և ենթակա են փոփոխման: Անգամ ծեր տարիքում կարելի է շատ բան իմանալ սիրո մասին:

600x580

Սերն ամենաուժեղ և ամենափխրուն զգացմունքն է: Բայց ես չունեմ բաղադրատոմս, ինչպես երջանկանալ: Ես ատում եմ, երբ ասում են. Պետք է շատ աշխատել հարաբերությունները պահպանելու համար: Հիմարություն: Պարզապես պետք է ցանկություն ունենալ լինել այդ մարդու զույգը: Եթե ինչ-որ բան հենց սկզբից չի ստացվում, պետք չէ ավելորդ ջանքեր թափել»,-ասել է Պարադին:

Վանեսսան Ջոնիի հետ շոու բիզնեսի լավագույն ներդաշնակ զույգերից էին, և նրանց երկրպագուները մինչև օրս հավատում են, որ նրանք կմիանան:

Լիլիթ Պետրոսյան