«Միացյալ Նահանգներում այսօր գիշեր, հավանաբար, տեսանելի կլինի առեղծվածային երկնաքարային անձրևը՝ «gamma Delphinids»-ը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ՆԱՍԱ-ին (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչություն)»- գրում է tert.am-ը:

Տվյալ երևույթն ուշադրություն է գրավել, երբ առաջին անգամ գրանցվել է Մերիլենդ նահանգում 1930թ. հունիսի 11-ին։

Այդ ժամանակ Ամերիկյան երկնաքարային ընկերության (American Meteor Society) մի խումբ աշխատակիցներ հայտնել են, որ իրենք կես ժամվա ընթացքում հետևել են շատ վառ ասուպային հոսքի։ Այլևս նման երևույթի մասին տեղեկություններ ոչ ոքից չեն հաղորդվել։ Այդ ժամանակից ի վեր «gamma Delphinids» ոչ ոք չի տեսել։

Ենթադրվում է, որ անձրևի գագաթնակետը կլինի տեղի ժամանակով ժամը 04։30-ին (երևանյան ժամանակով 12.30-ին)։ ՆԱՍԱ-ի տվյալներով՝ շարժման արագությունը կարող է կազմել 57 կմ/վայրկյան։ Գիտնականների հաշվարկով՝ 2013 և 2027թթ. առկա է այդ երևույթը պարզ տեսնելու ամենաբարձր հավանականությունը։