Արդյո՞ք աշխատանքը փոխելու և նոր հնարավորություններ բացահայտելու ժամանակն է. սա ամենդժվար որոշումներից է, որոնք մենք երբեմն ստիպված ենք լինում կայացնել: Tert.am-ը` հղում տալով mashable.com- ներկայացնում է 8 իրավիճակներ, որոնք կօգնեն որոշում կայացնելիս:

1. Հարաբերությունները ղեկավարի հետ փոխվել են: Տարիներ շարունակ ղեկավարի հետ աշխատանքային և անձնական հիանալի հարաբերություններ եք ունեցել, սակայն ինչ-որ բան փոխվել է: Սա այն դեպքն է, երբ ստիպված եք լինում ստանձնել ավելի մեծ պատասխանատվություն և ավելի շատ աշխատել, քան նախկինում, ինչը ստիպում է կարծել, թե կորցնում եք դիրքը կազմակերպությունում:

2. Աշխատանքային և կյանքի արժեքներն այլևս չեն համընկնում: Կազմակերպության աշխատանքային արժեքներն այլ էին, երբ ընդունվել եք աշխատանքի, սակայն ժամանակի ընթացքում դրանք փոփոխվում են՝ չհամընկնելով Ձեր կյանքի արժեքների հետ: Այս պարագայում մնում է հարցնել՝ արդյոք կցանկանայիք աշխատել այս նույն կազմակերպությունում, եթե աշխատանքի հրավիրվեիք հիմա:

3. Դուք այլևս չեք մասնակցում որոշումներ կայացնելու ժողովներին: Բիզնեսին առնչվող կարևոր որոշումները կայացվում են առանց Ձեր մասնակցության և դուք հայտնվում եք «անտեղյակ» գոտում՝ կորցնելով Ձեր ազդեցությունը ենթակաների մոտ:

4. Ձեզ այլևս կարևոր հանձնարարություններ չեն առաջադրում: Նկատում եք, որ Ձեր ենթակաները ավելի լուրջ հանձնարարություններ են սատնում և ավելի մեծ նախագծեր են իրականացնում անմիջապես Ձեր վերադասի ղեկավարությամբ:

5. Դուք համամիտ չեք ընկերության դիրքորոշման հետ և ավելի հաճախ եք բարձրաձայնում այդ մասին: Ընկերությունը փոխում է իր կարծրատիպերը, որոնց հետ դժվար է հաշտվել: Իսկ Ձեր արտահայտած մտքերն ընկալվում են որպես դժգոհություն և անհամաձայնություն:

6. Անընդմեջ վերհիշում եք աշխատանքային խոսակցությունները և անհագիստ եք: Կարող եք արթնանալ գիշերվա կեսին և ընկնել մտածմունքների մեջ՝ կապված այս կամ այն աշխատանքային իրադրության հետ: Լարվածությունը ստիպում է անգամ քունը կորցնել:

7. Ավելի շատ կենտրոնանում եք ընկերության ներսում Ձեր վարած քաղաքականության, քան թե բուն աշխատանքի վրա: Ստիպված եք անընդմեջ մտածել այն մասին, թե ինչպես վարվել, ինչի արդյունքում ժամանակ եք կորցնում և ավելի քիչ հանձնարարկաններ կատարում:

8. Խուսափում եք աշխատանքից և երազում եք րոպե առաջ դուրս փախչել գրասենյակից: Եթե առավոտյան արթնանալիս հասկանում եք, որ Ձեզ համար փորձություն է աշխատանքի գնալը, ապա ժամանակն է կանգ առնելու և մտածելու. «Միգուցե՞ ժամանակն է այլ աշխատանք փնտրելու, որին ամեն օր հաճույքով կգնամ»: