Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին վերջերս քաղցկեղից մահացած իր մորաքրոջ Դեբի Մարտինի հողարկավորության արարողությանը չի մասնակցի' Բրեդ Փիթի մասնակցությամբ ֆիլմի շնորհանդեսի պատճառով:
Ջոլիի սիրելի մորաքույրը մահացել է կրծքի քաղցկեղից: Հայտնի է, որ Ջոլիի ընտանիքի կանայք հանդիսանում են BRCA1 գենի կրողներ: Այդ գենը մեծացնում է կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:
Ջոլիի մայրը 56 տարեկան հասակում մահացել է քաղցկեղից, իսկ հայտնի հոլիվուդյան դերասանուհին մի քանի շաբաթ առաջ հայտարարել է, որ հանուն իր 6 երեխաների և սիրված ամուսնու դիմել է կրծքագեղձերի հեռացման վիրահատության, իսկ մոտ ժամանակներում պլանավորում է ձվարանների հեռացման վիրահատություն անել: