Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանը մայիսի 28-ին ենթարկվել է սրտի բարդ վիրահատության: Պետրոսյանին վիրահատել է Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության մոսկովյան կենտրոնի ղեկավար, սրտաբան Լեո Բոկերիան, ով նշել է, որ վիրահատությունը եղել է պլանային: Ըստ բժշկի' հայտնի դերասանը սրտի և արյունատար անոթների հետ կապված որոշակի խնդիրներ ուներ: « Այժմ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես անհրաժեշտ է»,- ասել է Բակերիան: Նրա խոսքով փոխել են արտիստի սրտի փականը և երկու ստենդ են տեղադրել:

Վիրահատությունից հետո Պետրոսյանին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ նա հետվիրահատական վերականգնում է անցնում: