Այսօր Ընտանիքի միջազգային օրն է: Այն նշվում է 1993 թվականից ՄԱԿ-ի ընդունած հռչակագրով: Այս օրը մեր տոնացույցում հայտնվել է 2011 թ.-ին: Տոնի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել ընտանեկան խնդիրների վրա: «Ընտանիքը հասարակության հիմքն է, ու սերունդների կապը օգնում է պահպանել այդ մասին հիշողությունը տասնամյակներ շարունակ: Ընտանիքի միջազգային օրը մեզ հնարավորություն է տալիս փառաբանել այն հարաբերությունները, որոնք գոյություն ունեն այդ հրաշալի միության՝ ընտանիքի բոլոր անդամների միջև»,- ասվում է տոնի առթիվ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում: