«Սիրելիս, մենք պետք է խոսենք». այս արտահայտությունը տղամարդկանց վրա
լուրջ ազդեցություն ունի։ Հարաբերությունների պարզաբանումը տղամարդուն
հեռացնում է կողակցից։

Նման արտահայտություն լսելիս տղամարդիկ խուճապի են մատնվում,

քանի որ կարծում են, որ «ինչ որ բան է եղել», գրում է The Daily Mail-ը:
Միսսուրիի համալսարանի գիտնականների հետազոտությունը պարզել է, որ
տղամարդիկ խնդիրների մասին խոսակցությունները տղամարդիկ համարում են
տարօրինակ, անհրապույր և ուղղակի անիմաստ։
Զգացմունքների մասին խոսելը հանգստացնում է կնոջը, իսկ տղամարդն այդ
դեպքում ֆիզիկապես անհարմար է զգում։ Նման դեպքում տղամարդկանց մոտ
կորտիզոլ սթրեսային հորմոնի արտանետում է տեղի ունենում, մկաններում
ակտիվանում է արյան հոսքը։ Այդ պահին կանայք նույնիսկ չեն գիտակցում, որ
իրենց չեն լսում։
Գիտնականների կարծիքով, տվյալ դեպքում անհրաժեշտ է կոնտակտի գնալ. շատ
օգտակար է դիպչել տղամարդուն։ Հոգեբան Պատրիսիա Լավը խորհուրդ է տալիս
օրական նվազագույնը 6 անգամ գրկախառնվել սիրելի տղամարդու հետ, ինչն
ուղղակի հանգստացնում է նրան։