Կա՞ մի Cosmo աղջիկ, ով չի սիրում տարվա այս շոգ ու արևոտ ամիսներն ու նորաձևությունը: Դե´, եթե չկա, պատրաստվիր, դրամապանակդ ստուգիր, որովհետև այս նյութը կարդալուց հետո բոլորս շտապելու ենք զգեստապահարանը թարմացնելու :)

Պատրաստեց Մարգարիտա Եսոյանը

Օրերս կանգնեցի մի շատ բարդ խնդրի առաջ՝ «Ի՞նչ եմ հագնելու ես այս ամիսներին»: Ուզում ես զգեստապահարանումդ թարմություն լինի, որպեսզի կրածդ հագուստը լինի շատ ոճային, իսկ դիզա
յներներն այնքան շատ մոդելներ են ներկայացրել, որ խճճվել կարելի է:

Հավաքածու առ հավաքածու դիտելով առանձնացրի մեզ համար ամենաթրենդային 5 ուղղությունները: Պետք է, որ քեզ դուր գա:

1. Կոնտրաստ

Սևի ու սպիտակի դասական համադրությունը կուրախացնի բոլոր նրանց, ովքեր այդպես էլ չսիրեցին երանգների բազմազանությունն ու գունային խառնուրդները:

Շատ կարևոր է, որպեսզի նման համադրության զգեստներ կրելիս անգամ աքսեսուարներդ համապատասխանեն այս ուղղվածությանը: Սև ու սպիտակ աքսեսուարներ չունենալու դեպքում նախապատվությունը ճիշտ կլինի տալ միատոն տարբերակներին:

Սպիտակի ու սևի համադրություններ ներկայացվել են Stella McCartney, Jil Sander, Lanvin, DKNY, Ralph Lauren, Elie Saab, Alexander Wang, Chanel, Jean Paul Gaultier, Valentino, Chloe, Givenchy, Diesel, Balmain, Gianfranco Ferre հավաքածուներում:

2. Ալիքներ

Օձիքներ, զգեստների ու կիսաշրջազգեստների փեշեր, թևքեր և հագուստի առանձին էլեմենտներ, որոնք ալիքաձև են կամ ունեն ծալաբոլորքներ: Հագուստի վրա այս էլեմենտների առկայությունը շատ դուր կգա բոլոր նրանց, ովքեր սիրում են ներկայանալ աղջկական և երբեմն նաև Baby doll ոճերով:

Այս էլեմենտներով վառ երանգների կամ ակտիվ ծաղկային պրինտով զգեստները կարող ես համադրել լայնեզր գլխարկի կամ մազերի որևէ խոշոր աքսեսուարի հետ: Ամառային տպավորիչ look-ն ապահովված է:
Ծալաբոլորքներով մոդելներ ներկայացվել են Ermanno Scervino, Bluegirl, Givenchy, Ralph Lauren, Zac Posen, Marc Jacobs, Gucci, Chloe հավաքածուներում:

3. Թափանցիկություն

Եղանակի տաքանալու հետ մեկտեղ հագուստի կտորները դառնում են առավել թափանցիկ, ես կասեի՝ բավական թափանցիկ: Սա է այս սեզոնի ամենասեքսի թրենդերից մեկը: Թափանցիկությունն արտահայտվել է ինչպես ժանեկավոր, այնպես էլ ցանցավոր ու հարթ կտորների միջոցով:
Կարևորը նման մոդելներ ընտրելիս պահպանես թափանցիկության ճիշտ չափաբաժինը՝ հաշվի առնելով առաջնային վայրը, ուր դու պլանավորում ես կրել նմանատիպ զգեստն ու, իհարկե, սեփական մարմնի առաձնահատկությունները:

Այս սեզոն թափանցիկ կտորների ջատագովներից էին դիզայներներ Stella McCartney, Christopher Kane, Roberto Cavalli, Missioni, Lacoste, Valentino, Nina Ricci, Diesel, Moschino, Alberta Ferretti, Dolce & Gabbana, Chloe.

4. Շերտեր

Այս սեզոն մենք մեր տրամադրության տակ ունենք տարբեր գույների հորիզանական ու ուղղահայաց շերտերով կտորներ: Կարծես թե ծովային թեմատիկան կրկին դոմինանտ դիրք կընդունի:

Շերտավոր կտորներից կարված զգեստների միակ թերությունն այն է, որ վերջիններիս սխալ ընտրության դեպքում, մենք կարող ենք վիզուալ մեր կազմվածքը ներկայացնել ոչ այդքան լավ լույսի ներքո:

Շերտավոր ու զոլավոր մոդելներ կարելի է հանդիպել Tommy Hilfiger, Dolce & Gabbana, Moschino, Christian Dior, Michael Kors, Marc Jacobs, Ralph Lauren, Balmain, Etro, Paul Smith հավաքածուներում:

5. Գույների երկրաչափական խառնուրդ

Նրանց համար, ում գունավոր նախշավոր հագուստն այդքան էլ սրտով չէ, դիզայներներն առաջարկել են գույների միքս՝ երկրաչափական պատկերներ համադրելով: Հիմնականում ներառվել են կանաչ - կապույտ և կարմիր - վարդագույն երանգների համադրություններ:

Առավել համարձակներին խորհուրդ եմ տալիս նման հագուստը կրել վառ գույնի կրունկ ունեցող կոշիկների հետ:

Գույների միքսի լավ օրինակ կարող են լինել Christian Dior, Ralph Lauren, John Galliano, Burberry, Saint Laurent, Diane von Furstenberg հավաքածուներում ներկայացված մոդելները:

6. Սաֆարիի ոճով

Սաֆարիին բնորոշ յուրաքանչյուր երանգ ու պրինտ գարուն-ամառ սեզոնի համար համարվում է ամենանորաձևներից մեկը: Առավել գերիշխում է շագանակագույնի ու դարչնագույնի երանգները, խակին ու կենդանական պրինտերը:

Առավել ամբողջական կերպար ստանալու համար ընտրված հագուստը փորձիր համադրել կաշվե միջին հաստության գոտիներով ու չմոռանաս խոշոր արևային ակնոցների մասին:

Այս սեզոնի համար սաֆարի ոճ առկա էր Saint Lauren, Paco Rabanne, DKNY, Emporio Armani, Just Cavalli, Roberto Cavalli, Marc Jacobs, Fendi, Gianfranco Ferre, Gucci, Trussardi հավաքածուներում:

Ես արդեն կողմնորոշվել եմ, թե ինչպիսի զգեստներ եմ կրելու այս ամիսների ընթացքում, իսկ դու այս 5 ուղղություններից որի՞ն նախապատվություն կտայիր: