Դասականմից մինչեւ ռոմանտիկ, ծաղկայինից մինչեւ գլամուրային՝ «Էմմի 2024»-ի կարմիր գորգը ցուցադրեց մեկը մյուսից բազմազան կերպարներ, եւ ինչպես նախորդ՝ Critics Choice մրցանակաբաշխության ժամանակ պարզ դարձավ, այս տարի հայտնիները նախընտրում է գարնանային դետալներ՝ անկախ եղանակային պայմաններից։

«Էմմի 2024»-ի մրցանակակիրների մասին արդեն պատմել ենք․ ժամանակն է՝ քննարկելու կարմիր գորգի կերպարները։ Ի՞նչ հագուստ էին նախընտրել այս տարվա մրցանակակիրները եւ ոչ միայն։ 

Ահա՝ լավագույն կերպարներից մի քանիսը։ 

sarah snook.jpg (91 KB)

«Հաջորդություն»-ի աստղ Սառա Սնուկը՝ Vivienne Westwood-ի կարմիր զգեստով եւ ադամանդապատ զարդերով՝ Cartier-ից։

Ayo.jpg (89 KB)

«Արջի» աստղ Այո Էդեբիրին Louis Vuitton-ից կաշվե զգեստ էր նախընտրել:

joseph lee.jpg (98 KB)

«Beef»-ի դերասան Ջոզեֆ Լին հագել էր ամբողջովին բեժ-մոխրագույն կոստյում։

megan fahy.jpg (94 KB)

«Սպիտակ լոտոս» ֆիլմի աստղ Մեգան Ֆահին՝ Armani Privé հատուկ զգեստով։

kourtney-1.jpg (127 KB)

Քորթնի Քարդաշյանն ու Թրեւիս Բարքերը նախընտրել էին ամբղջական սեւ կերպար։

tyler james williams.jpg (80 KB)

Թայլեր Ջեյմս Ուիլյամսը՝ Dolce & Gabbana կաշվե կոստյումով:

selena gomes.jpg (126 KB)

«Միայն սպանություններ շենքում» սերիալի աստղեր Մարտին Շորթը, Սթիվ Մարտինը եւ Սելենա Գոմեսը, որը կրում էր Oscar de la Renta:

jenna ortega.jpg (122 KB)

Ջեննա Օրտեգան՝ Dior Haute Couture զգեստով։

priscilla.jpg (87 KB)

Ռայլի Քյոն եւ Պրիսցիլա Փրեսլին, երկուսն էլ՝ Chanel-ով:

christina ricci.jpg (87 KB)

Քրիստինա Ռիչին կրում էր Saint Laurent-ի զգեստ եւ զարդեր՝ Martin Katz-ից

jessica chastain.jpg (97 KB)

Ջեսիկա Չեսթեյնը՝ Gucci-ի զգեստով։

lizzy caplan.jpg (94 KB)

Լիզի Կապլանը՝ Yohji Yamamoto-ի էլեգանտ սեւ վինտաժային զգեստով։

colman domingo.jpg (86 KB)

Կոլման Դոմինգոն՝ Louis Vuitton-ի հատուկ կոստյումով։

juno temple.jpg (97 KB)

Ջունո Թմփլը Vera Wang-ից էր ընտրել իր զգեստը։