Ամերիկաբնակ երգչուհի Լիլուն եւ նրա ամուսինը աղջիկ են ունենալու։ Զույգն իրենց երրորդ երեխայի սեռը բացահայտել է հատուկ միջոցառման շրջանակում, որը նրանց համար կազմակերպել էր դերասանուհի Լաուրա Թորոսյանը։ 

 

Ավելի վաղ Լիլուն խնջույքից կադրեր էր հրապարակել, իսկ հետեւորդներին առաջարկել գուշակել իր ապագա երեխայի սեռը։ Կարծիքներն, իհարկե, կիսվել են երկու մասի․ ինքը՝ երգչուհին, կարծում էր, որ տղա է ունենալու, իսկ ամուսինը ճիշտ էր գուշկել՝ նշելով, որ դուստր են ունենալու։ 

Միջոցառման համար ընտրվել էին չեզոք գույներ՝ սպիտակ եւ կրեմագույն։ Երգչուհին կրել էր բարձր վզով կրեմագույն զգեստ եւ սպորտային կոշիկներ։