Քորթնի Քարդաշյանի երկրպագուները մտահոգված են նրա առողջությամբ։ Հղի Քորթնին եւ ամուսինը՝ Թրեւիս Բարքերն այցելել են հիվանդանոց հանգստյան օրերին: Սա ենթադրություններ է առաջացրել, որ հղիությունը հնարավոր է հարթ չի ընթանում։

Ավելին, մինչ այդ Թրեւիսն «ընտանեկան հանգամանքներով» պայմանավորված հանկարծ ընդհատել է իր համերգային շրջագայությունը Եվրոպայում ու վերադարձել ԱՄՆ։

Պապարացիները նկատել են զույգին՝ մասնավոր հիվանդանոցից դուրս գալիս։ Առայժմ ընտանիքի կողմից հիվանդանոց այցելության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ չկան։