Կարծես Քիմ Քարդաշյանը պլանավորում է կրկին պլաստիկ վիրահատության դիմել։ Պապարացիները աստղին լուսանկարել են կլինիկայից դուրս գալու պահին։ Այս մասին գրում է DailyMail-ը։

25896-1.jpg (132 KB)

Դատելով նկարից՝ մոդելը փորձել է թաքնվել լուսանկարիչներից, սակայն դա նրան վատ է հաջողվել։ Քիմը հագել էր սեւ շապիկ, իսկ դեմքը ծածկել էր գլխարկով։ Լուսանկարում հաջողվել է առանձնացնել մոդելի պայուսակը. այս անգամ նա ընտրել է արծաթագույն Louis Vuitton Miroir Speedy 35:

42541.jpg (114 KB)

Քիմ Քարդաշյանի անձնական կյանքին ամբողջ աշխարհում հետեւում են միլիոնավոր մարդիկ։ Ամեն անգամ, երբ աստղը հանրությանն է ներկայանում տղամարդու ընկերակցությամբ, նրան վերագրվում է սիրավեպ: Վերջերս ինսայդերները հայտնել էին, որ բազմազավակ մայրիկը սիրահարված է մեկ տղայի, ում ինքնությունը չի հաղորդվում։ Կրակի վրա յուղ լցրեց The Kardashians-ի թողարկումը, որտեղ Քիմն ակնարկում է, որ իր սիրտն իսկապես զբաղված է։