Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչպիսի տան տիկին են դառնում գեղեցիկ կանայք: Գեղեցկուհիներին հատուկ են բավականին տհաճ թերություններ' բռնկվող են, վիճաբանությունների հակված:

Հետազոտությունից պարզվել է, որ այն կանայք, ովքեր իրենց համարում են հմայիչ ու գրավիչ, ավելի պատրաստ են հակամարտության: Բռնկուն լինելը պայմանավորված է ոչ միայն բարձր ինքնագնահատականով, այլև կնոջ անձի մասին շրջապատի կարծիքներով:

Այն կանայք, ովքեր գրավում են տղամարդկանց ուշադրությունը, սովորականից երկու անգամ ավելի են հակված վիճաբանության: Բացի այդ' նրանք չեն հանդուրժում քննադատություն' սեփական անձի բարձր ինքնագնահատականի պատճառով: