Քիմ Քարդաշյանն ու նրա մայրը՝ Քրիս Ջենները, Իտալիայում անցկացվող Dolce & Gabbana Alta Moda շոուին ներկայացել են գլամուրային հանդերձանքներով։

Խնջույքին ներկայանալու համար Քարդաշյանն ընտրել է ուսերը բաց մուգ սալարագույն զգեստ՝ մինչեւ ազդրերի բացվածքով ու երկար փեշով։ Նա կերպարն ամբողջացրել է թափանցիկ ցանց ձեռնոցներով ու փայլուն ադամանդե զարդերով, այդ թվում՝ վզնոց, մեծ չափսի մատանի, ականջօղեր եւ ոտքի ապարանջան։

крис-1.jpg (87 KB)

Միեւնույն ժամանակ, նրա մայրը՝ Քրիս Ջենները, ընտրել է մարմինն ընդգծող սեւ զգեստ, ինչպես նաեւ մուգ նարնջագույն վագրային պրինտով թիկնոց։ Նա կերպարն ամբողջացրել է ադամանդե ականջօղերով ու շլացուցիչ վարդագույն խաչով, ինչպես նաեւ մի զույգ սեւ բարձրակրունկներով։