Քիմ Քարդաշյանը վերջերս մասնակցել է իր նախկին օգնականի եւ ընկերուհու՝ Ստեֆանի Շեփերդի հարսանիքին։ Աստղն այնպիսի հանդերձանք է ընտրել, որը կարծես ստվերել է հարսնացուին։ Նա խաղադրույք է կատարել կանխամտածված սեքսուալությանը եւ հիանալի տեսք ուներ:

Քիմ.jpg (94 KB)

Քիմը հարսանիքի է գնացել Alaia-յի սեւ թավշյա մաքսի զգեստով, որը բաղկացած էր տոպից ու կտրվածքներով կիսաշրջազգեստից: Քարդաշյանը կերպարն ամբողջացրել է ամառային բարձրակրունկներով։ Նախապատվությունը տվել է ֆիրմային դիմահարդարմանն ու թեթեւ ալիքավոր վարսահարդարմանը։

Քիմ1.jpg (92 KB)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Քիմ Քարդաշյանի անձնական կյանքին հետեւում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում։ Ամեն անգամ, երբ աստղը հանրությանն է ներկայանում տղամարդու ընկերակցությամբ, նրան վերագրվում է սիրավեպ: Վերջերս ինսայդերները հայտնել էին, որ նա սիրահարված է մի տղայի, ում ինքնությունը չի բացահայտվում։ Կրակի վրա յուղ լցրեց The Kardashians-ի թողարկումը, որտեղ Քիմն ակնարկում է, որ իր սիրտն իսկապես զբաղված է։