Ինչպես խոստացել էր, այժմ ավելի ակտիվ կլինի հետեւորդների համար։ Բրյունետը ինստագրամյան էջում կիսվել է նոր հրապարակմամբ։ Երգչուհին կատարում է Doja Cat-ի Attention երգից հատված։

Տեսանյութը տեղադրվել է ժամեր առաջ, եւ արդեն ունի ավելի քան 174 հազար դիտում ու 25 հազար հավանություն։ Սեւահերի երկրպագուները եւս մեկ անգամ գնահատել են «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցչի տաղանդը՝ շռայլելով դրական մեկնաբանություններ։

Հավելենք, որ մրցույթից հետո երգչուհին «լուռ» էր, սակայն օրերս պատմել է նաեւ սոցիալական ցանցերում իր պասիվության պատճառի մասին։

«Վերջին 6 ամիսներն ինձ համար, առնվազն, մեծ փոփոխություն էին։ Ինչպիսի ճանապարհորդություն եւ փորձ․․․ «Եվրատեսիլը» մեծ բան էր, եւ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին եւ բոլորիդ՝ այն մեծ սիրո համար, որը կիսեցիք ինձ հետ»,-գրել է Բրյունետը,-«Լիվերպուլից վերադառնալուց հետո ես փոքր-ինչ լուռ էի, քանի որ իմ բոլոր բառերն ու էմոցիաներն օգտագործում էի մի նոր՝ եզակի բան ստեղծելու համար, որով շուտով կկիսվեմ նաեւ ձեզ հետ»,-հավելել է նա։