Մոդել եւ հեռուստահաղորդավար Անաստասիա Ռեշետովան Instagram-ի բաժանորդներին խոստովանել է, որ իսլամ է ընդունել: Տիմատիի նախկին սիրեցյալի խոսքով՝ նախկինում նա գրեթե չի արտահայտվել այդ թեմայով, քանի որ այն անձնական է համարում։

«Այո, ես մուսուլման եմ։ Մի որոշ ժամանակ այդ մասին չէի խոսում։ Կարծում եմ, որ դա արժե քննարկել միայն սրտին ամենամոտ մարդկանց հետ», - պատասխանել  է նա Stories բաժնում ուղարկված անանուն հարցին։

Ռեշետովան նաեւ հավելել է, որ վերջին ժամանակներս «փախչում է հրապարակայնությունից»:

Այն մասին, որ մոդելը մուսուլման է դարձել, առաջինը գլխի են ընկել նրա բաժանորդները, երբ Ռեշետովան սկսել է բաց հագուստի փոխարեն գլխով ծածկված ներկայանալ հանրությանը։