Ամերիկյան երաժիշտներ Բեյոնսեի եւ Jay-Z-ի Կուբա այցը, որն արժանացել էր ԱՄՆ կոնգրեսականների քննադատությանը, արդարացրել են մշակութային նպատակներով:

Ըստ Daily Mail-ի, ուղեւորությունը կազմակերպվել է ոչ թե տուրիստական, այլ մշակութային նպատակներով եւ համաձայնեցվել ԱՄՆ ֆինանսների նախարարության հետ: Jay-Z-ն ու Բեյոնսեն այցելել են կուբացի երաժիշտների եւ գիշերային ակումբներում մի քանի համերգի, ինչպես նաեւ հանդիպել են Կուբայի իշխանության ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ երաժիշտները Հավանա էին մեկնել՝ ամուսնության 5-ամյակը նշելու նպատակով: Բեյոնսեի եւ Jay-Z-ի՝ Կուբա այցի մասին տեղեկությունը տարածվեց շատ արագ եւ առաջացրեց ամերիկյան մի շարք քաղաքական գործիչների վրդովմունքը: