Ընդամենը մեկ տարի առաջ PornHub-ի ամենահայտնի պոռնոաստղը բողոքում էր անձնական կյանքից, որը շարուանկվում էր մի քանի տարի: 29-ամյա Ռայլի Ռիդը խոսովանել էր, որ միայնակ կմնա մինչև կյանքի վերջ` մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում իր կարիերայի պատճառով: Սակայն, կորոնավիրուսային համավարակի ժամանակ աղջկան հաջողվել է գտնել իր սերը, գրում է Daily Star-ը:

Ինստագրամում Ռայլին հայտարարել է լատվիացի Պաշա Պետկունսի հետ իր նշանադրության մասին: Հրապարակումը հավաքել է ավելի քան 160 հազար հավանում և 4 հազար շնորհավորանքներ երկրպագուների կողմից, ովքեր լրջորեն անհանգստանում էին աստղի անձնական կյանքի համար:

«Մենք սիրահարված ենք և այժմ նաև նշանված ենք, որպեսզի շուտով ամուսնանանք: Չեմ համբերում իմ կյանքի մնացած մասն անցկացնել քեզ հետ @pashatheboss»,- գրել է աղջիկը:

Ֆլորիդայում ծնված պոռնոդերասանուհին անցյալ տարի պատմել էր, որ երբեք չի ունեցել ընկեր, ով կհպարտանար իր աշխատանքով: Ռայլին վախենում էր, որ հնարավոր է` բաց է թողել իր կյանքի սերը ՝ հարաբերությունների փոխարեն ընտրելով անկեղծ նկարահանումները: Եվ ինչ-որ պահի աղջիկը լիովին հուսահատված էր:

«Իմ կյանքում ես ունեցել եմ երկու «նորմալ» տղա: Նորմալ, քանի որ նրանք չէին նկարահանվում պոռնոֆիլմերում: Եվ այդպիսի հարաբերությունները միշտ ավարտվում էին վերջնագրով ՝ կամ նա, կամ նկարահանումները: Եվ ես միշտ ընտրում էի վերջինը՝ տանջվելով այն հարցի շուրջ, թե արդյո՞ք ճիշտ եմ վարվում»,- անկեղծացել էր նա:

Բարեբախտաբար, Ռայլին գտավ նրան, ով չի փորձում փոխել իրեն և աջակցում է: Աղջիկն արդեն ութ տարի է` աշխատում է պոռնո արդյունաբերությունում, և այս ընթացքում նրան հաջողվել է նկարահանվել ավելի քան 800 ֆիլմում: Ընտանիքը բացասաբար է արձագանքել նրա աշխատանքին, և այժմ դերասանուհին չի շփվում իր հարազատների հետ: Ռայլիի խոսքով՝ նրանք իր հետ խոսել են միայն փողի համար: