Հայտնի ամերիկացի մոդել Էմիլի Ռատակովսկին, ով սպասում է իր առաջնեկին, լուսանկարվել է ամբողջովին մերկ: Լուսանկարները հրապարակվել են մոդելի Ինստագրամի էջում:

«Երբեմն ես ինձ մարդու տեսքով Վինի Թուխ եմ զգում, երբեմն` հյութեղ հետույքով պտղաբերության աստվածուհի ... Ամեն դեպքում, ես գիտեմ, որ շատ շուտով կկարոտեմ այս ելունդն ու այս հարվածները», - լուսանկարներին կից գրել է աստղը:

Հրապարակումը հավաքել է ավելի քան երկու միլիոն հավանում և բազմաթիվ մեկնաբանություններ: