Քիմ Քարդաշյանի կրստեր քույրը՝ 22-ամյա Քայլի Ջենները, Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել, որում ցուցադրված են «UNO» խաղի վարդագույն տուփերը։

Սեղանի խաղը շատ հայտնի 1 ամբողջ աշխարհում, եւ հետեւորդները սկսել են գուշակել` արդյոք 22-ամյա միլիոնատերը «UNO»-ի հետ սահմանափակ քանակով շարք է թողարկում, թե պատրաստվում է իր ծննդյան երեկույթին։ Հեյլի Բիբերը մեկնաբանել է. «Ինձ սա հարկավոր է»։

Քայլի Ջեններն արդեն իսկ հաջողակ բիզնես ունի՝ Kylie Cosmetics կոսմետիկայի ապրանքանիշը, որը պարբերաբար համալրվում է, այդ պատճառով զարմանալի չէ, որ իրապատում-շոուի աստղը մեծացնում է գործունեության որոլտը։

«UNO» խաղի էությունը հետեւյալ է. խաղացողներից յուրաքանչյուրին յոթ խաղաքարտ է բաժանվում, ինչից հետո մեկն առանձնացվում է նետելու համար։ Խաղի նպատակն է առաջինն ազատվել բոլոր քարտերից։ Հաղթողը միավորներ է վաստակում՝ ըստ մյուսների ձեռքին մնացած քարտերի։ «UNO» խաղի համար կապուկը պարունակում է զրոյից մինչեւ ինը թվերով խաղաքարտեր եւ չորս գույն, ինչպես նաեւ հատուկ քարտեր՝ «Բաց թող քայլը», «Հակառակը», «Երկուսը վերցրու», «Գույն պատվիրի» եւ «Գույն պատվիրի ու վերցրու չորսը»։