Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թոռնուհին՝ արքայադուստր Բեատրիսը, որն ավելի վաղ ստիպված էր հարսանիքը հետաձգել կորոնավիրուսի համավարակի պատճառով, այսօր գաղտնի ամուսնացել է։ Ենթադրվում էր, որ արքայազն Էնդրյուի ավագ դուստրն արարողությունը կտեղափոի հաջորդ տարի։

Արարողությունը տեղի է ունել Բերքշիր կոմսության Վինձոր ամրոցում, եւ հրավիրված են եղել ավելի քiչ մարդիկ, քան պահանջում են թագավորական ավանդույթները, բայց մի փոքր ավելի շատ, քան սպասվում էր։ Ընտանեկան արարողությանը ներկա են եղել Եղիսաբեթ Երկրորդն ու արքայազն Ֆիլիպը, զույգը աստղային ընկերներ Էլի Գոլդինգն ու Ջեյմս Բլանթը։

Принцесса Беатрис и Эдоардо Мапелли Моцци

 

31-ամյա Բեատրին ու նրա 37-ամյա ընտրյալը՝ Էդոարդո Մապելի Մոցին, որոնք ի սկզբանե ծրագրում էին ամուսնանալ մայիսի 29-ին Լոնդոնում, լրատվամիջոցների տեղեկությամբ՝ պսակադրվել են Royal Lodge առանձնատան մոտակայքում գտնվող մատուռում, ուր ապրում են հարսնացուի ամուսնալուծված ծնողները՝ Յորքի դուքսը, արքայազն Էնդրյուն եւ Սարա Ֆերգյուսոնը։