ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, Վիրջինիա նահանգում Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղիկներ խոհարհելու ամենամյա արարողությանը մասնակցել է իտալական Gucci հայտնի բրենդի մի քանի հազար դոլար արժողությամբ սպիտակ վերարկուով, գրում է Daily Mail-ը:

Այդ վերարկուի գինը բրենդի պաշտոնական կայքում 3.,5 հազար դոլար է:

Արարողությունն անցկացվել է Առլինգթոնի ազգային գերեզմանատանը: Հիշատակի արարողությանը մասնակցել են նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ու ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը: