«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը նոր, ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, որոնցում որդու՝ Ալեքի հետ է։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում նրանք մեղմ ժպտում են, Լուսինեն ջերմ գրկել է փոքրիկին։ Ջերմ ու ժպիտ պարգեւող լուսանկարներին կից գեղեցկուհի մայրիկն անգլերեն լեզվով գրել է․ «Մի քանի դրական լուսանկար»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված էր քրոջ՝ Իրինա Թովասյանի հետ։ Քույրերը ոճային հագուստով են։ Լուսինեն կրում էր մուգ երանգի ջինսե տաբատ եւ բլուզ, սպորտային կոշիկներ եւ ակնոց։ Նա արձակել էր վարսերն ու առօրյա շպար ընտրել։ Իսկ Իրինա նախընտրել էր զոլավոր տաբատ, բաց երանգի վերնաշապիկ, սպորտային կոշիկներ։ Նա հավաքել էր վարսերն ու մեղմ շպարով էր։