Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:

Անահիտ Սիմոնյանը նոր հոլովակ է հրապարակել, որում ներկայացել է սեքսուալ ու կրքոտ կերպարում։ Նա կրում է երկարափեշ զգեստ, որը դեկոլտեի եւ ոտքերի հատվածում ունի համարձակ բացվածք։ Երգչուհին վառ շպարով է, արձակել է վարսերը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։