Սերիալային դերասանուհի Մերի Հակոբյանն իր միկրոբլոգում բավականին ակտիվ է: Նա հաճելիորեն զարմացնում է իր երկրպագու-օգտատերերին նոր ու հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ տեսանյութերով:

Իր Instagram-ում երիտասարդ դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Լուսանկարն արվել է մեքենայում։ Դերասանուհին կրում է սեւ բլուզ, մորթե եզրերով տաք բաճկոն։ Նրա վարսերն արձակված են, նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից դերասանուհին մեկնաբանություն չի կատարել, սակայն երկրպագուներից մեկը գրել է․ «Գեղեցիկ»։