Սկեսուրին՝ լեգենդար ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի այրուն, ուղղված հուզիչ շնորհավորանքից հետո Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է մի քանի հոլովակ՝ նվիրված նրա ծննդյան օրվան: Հայտնի ընտանիքը այն նշել է մտերիմների շրջապատում. Լաուրա Աշոտովնայի երեկոյին ներկա են գտնվել որդիները՝ Տիգրանն ու Դավիթը՝ կանանց եւ երեխաների հետ: Ալյոնա Խմելնիցկայան՝ Տիգրան Քեոսայանի նախկին կինը, ով հրաշալի հարաբերություններ ունի իր թոռների տատիկի եւ Տիգրանի կնոջ՝ Մարգարիտա Սիմոնյանի հետ։

RT-ի գլխավոր խմբագիրը պատմել է, որ շատ հազվադեպ է հաջողվում իր սկեսուրին համոզել երգել, բայց ծննդյան օրն ամեն ինչ ստացվեց։  Դերասանուհի Լաուրա Գեւորգյանը կատարել է «Կույր իմ նազելի» եւ "Դլե յաման» հայկական ժողովրդական երգերը:

Հայտնի տատիկի տաղանդը ժառանգել է նաեւ Տիգրան Քեոսայանի ավագ դուստրը՝ Ալեքսանդրան։

«Տատիկի տարեդարձին Սաշկան երգում է իմ սիրելի երգը», - մակագրել է տեսանյութը Մարգարիտա Սիմոնյանը: