Ցանկացած կնոջը հայտնի է, որ շոփինգն օգնում է ազատվել սթրեսից եւ թուլանալ: Սակայն քչերը գիտեն, որ խանութներով քայլելը նաեւ օգտակար զբաղմունք է, քանի որ գնումների սիրահար կանայք ավելի ինքնավստահ են եւ կնճիռների բացակայության պատճառով ավելի երիտասարդ տեսք ունեն: NEWS.am STYLE-ը ներկայացնում է շոփինգի մասին ամենահայտնի 10 փաստերը:

1. Նրանք, ովքեր խանութ են գնում տան համար մթերք եւ խոհանոցային պարագաներ գնելու համար, իրենց ավելի վատ են զգում, քան հագուստ փնտրող կանայք:

2. Նրանք, ովքեր շոփինգի համար շաբաթական 200 դոլարից եւ 17 ժամից պակաս են ծախսում, պակաս բարետես կազմվածքով եւ պակաս առողջ են, քան կանայք, ովքեր շատ ժամանակ եւ միջոցներ են ծախսում դրա համար:

3. Այնքան հաճախ, որքան տղամարդիկ մտածում են սեքսի մասին, կանայք երազում են գնումներ կատարելու մասին: Հետազոտության արդյունքներով, հարցվածների 74%-ը խանութներ գնալու մասին մտածում է օրական շուրջ 950 անգամ, փաստորեն՝ գրեթե ամեն րոպե:

4. Շոփինգի սիրահար կանայք իրենց շատ ավելի երիտասարդ են զգում եւ ավելի քիչ կնճիռներ ունեն, քան նրանք, ովքեր չեն սիրում այդ զբաղմունքը:

5. Գնումների սիրահար կանայք ավելի քիչ են ենթարկվում սթրեսի եւ առավել ինքնավստահ են:

6. Այն կանայք, ովքեր գնումներ են կատարում շաբաթը մի քանի անգամ, ավելի հաճախ են լավ տրամադրություն ունենում, քան նրանք, ովքեր խանութներ են գնում միայն հանգստյան օրերին:

7. Ամբողջ կյանքում կինը գնումներ կատարելու համար ծախսում է 25.284 ժամ 53 րոպե:

8. Մեկ տարվա ընթացքում կինը ցուցափեղկերը դիտելու համար ծախսում է 48 ժամ 51 րոպե:

9. Արձակուրդի մեկնելիս հագուստ գնելիս կինն ավելի շատ գումար է ծախսում, քան հենց արձակուրդի համար:

10. Հագուստի խանութներում առավել հայտնի ապրանքներն են կարճ շապիկները, շապիկներն ու ջինսերը: