Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն, որի իմիջի մաս է կազմում բարձր ձիու պոչով սանրվածքը, տեսանյութում ցուցադրել է իր բնական մազերը, որը հրապարակված է նրա Instagram-օգտահաշվի սթորիսում։

Կադրերում Գրանդեն կեցվածք է ընդունել հայելու առջև: Նա ձեռքով բարձրացնում է պոչ կապած մազերը՝ ցուցադրելով կարճ, թուխ և գալարվող խոպոպիկները: Համերգների համար երգչուհին երկարացնում, ներկում և ուղղում է մարզերը: Ավելի վաղ Գրանդեն հայտարարել է, թե զգուշանում է, որ մազերն անուղղելիորեն կվնասի հաճախ ներկելու պատճառով: Երկրպագուները հիացած են երգչուհու բնական մազերից: «Քո մազերն արտակարգ գեղեցիկ են: Դու այդ տեսքով կհայտնվե՞ս բեմի վրա»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը: «Մազերդ այդպիսին պահիր, դրանք ցնցող տեսք ունեն»,-համաձայնել է մեկ ուրիշը: