Երգչուհի, սերիալներից հայտնի դարձած դերասանուհի Ռոզա Ֆիլբերգը հաճախ է նոր հրապարակումներով, գեղեցիկ լուսանկարներով ջերմացնում  Instagram-ի իր  հետեւորդների ու երկրպագուների սրտերը:

Երգչուհի-դերասանուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է ոճային փոփոխությամբ։ Ռոզա Ֆիլբերգը երկար ու շեկ վարսերով է, մեղմ շպարով։ Նա կրում է սեւ կոստյում եւ տոպ։ Հրապարակմանը կից երգչուհին մեկնաբանություն չի կատարել։