Հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որը վերամշակված է հայտնի հայկական հավելվածի միջոցով:

«Այնքան զբաղված եմ վերջին օրերին, որ կցանկանայի կլոն ունենալ»,- կադրին կից գրել է Քիմը:

Քարդաշյանն իր հետևորդներին խորհուրդ է տվել վերամշակել իրենց լուսանկարները հայկական PicsArt հավելվածի միջոցով: