«Ընկերներ» սերիալը, որը 2019-ին նշել է 25-ամյակը, կարող է շարունակություն ստանալ, հաղորդում է THR-ը։

Նշվում է, որ NBO հեռուստաալիքը բանակցություններ է վարում NBC-ի հետ տվյալ առաջարկի շուրջ։

«Ընկերների» շարունակությանը կմասնակցի ամբողջ հին դերասանական կազմը՝ Ջենիֆեր Էնիսթոնը՝ Ռեյչելի դերում, Քորթնի Քոքսը՝ Մոնիկայի դերում, Լիզա Քուդրոուն՝ Ֆիբիի դերում, Մեթ ԼեԲլանքը՝ Ջոյի դերում, ինչպես նաև Մեթյու Փերին՝ Չենդլերի դերում և Դևիդ Շվիմերը՝ Ռոսի դերում։