1879 թ. մարտի 14-ին գերմանական Ուլմ քաղաքում ծնվեց մարդ, ով հետագայում գիտական աշխարհը հեղափոխելու էր։ Նրա աշխատություններն ընկած են Տիեզերքի, մասնավորապես՝ ձգողականության հասկացության հիմքում։

 

Ալբերտ Էյնշտեյնը իր ժամանակների ուշագրավ մարդկանցից մեկն էր։ Նրա կյանքը լի է եղել բազմաթիվ առասպելներով ու միֆերով։ Ձեզ ենք ներկայացնում հանրահայտ ֆիզիկոսի կյանքի վերաբերյալ ամենահետաքրքիր փաստերը։

 

Մանուկ հասակում նա առանձնապես հույս չէր ներշնչում

Մաուկ հասակում ապագա գիտնականը հույսեր չէր ներշնչում շրջապատին։ Էյնշտեյնը չի խոսել մինչև բավականին մեծ տարիքի հասնելը, և ծնողները կարծում էին, որ եեխան չի զարգանում։ Ժամանակի ընթացքում երիտասարդ Ալբերտը սկսեց խոսել, սակայն անինքնավստահորեն։ Նա նախադասությունները կազմում էր նախ քթի տակ մրթմրթալով, ապա՝ բարձրաձայն արտահայտում դրանք։

 

Պաշտում էր կանանց

Ալբերտ Էյնշտեյնը պաշտում էր կանանց, իսկ վերջիններս իրենց հերթին պաշտում էին Էյնշտեյնին։ Ռոմանտիկ նամակներ, հիվանդագին սիրավեպեր, զարմուհու հետ ամուսնություն, բազմաթիվ դավաճանություններ... Հանճարի սիրային կյանքը լի է եղել արկածներով։

 

Համարվում էր «խորհրդային լրտես»

Երբ Էյնշտեյնը տեղափոխվեց ԱՄՆ, նրան սկսեց հետևել ու վերահսկել ՀԴԲ-ն։ Մահվան պահին Էյնշտեյնի նկատմամբ հարուցված գործի ծավալն անցնում էր մեկուկես հազար էջից։ Հատուկ ծառայությունները լրջորեն ուսումնասիրում էին այն վարկածը, որ հայտնի ֆիզիկոսը խորհրդային լրտես է։

 

Կարող էր դառնալ Իսրայելի նախագահ

Իսրայելի առաջին նախագահ Հաիմ Վեյցմանի մահից հետո Էյնշտեյնին առաջարկեցին անցնել նրա պաշտոնին, սակայն ֆիզիկոսը հրաժարվեց՝ հայտնելով, որ պետական գործունեության փորձ չունի։

 

Երբեք գուլպաներ չէր կրում

Էյնշտեյնը երբեք գուլպաներ չէր կրում։ Անգամ պաշտոնական հանդպումների ժամանակ գիտնականը հավատարիմ էր մնում իր կողմից որդեգրված այդ սկզբունքին։ Ոմանք վստահեցնում են, որ այդ կերպ նա ցանկանում էր առավել մոտ գտնվել հասարակ բնակչությանը, իսկ ըստ մյուսների՝ այդպես նա ազատորեն արտահայտում էր իր անհատականությունը։

 

Երկար տարիներ չի մաքրել ատամները

Երկար տարիներ շարունակ Էյնշտեյնը չի խոզանակել ատամները։ Գիտնականն ասում էր, որ ատամի խոզանակի մազիկները «ունակ են անգամ ադամանդը փչացնելու»։ Սակայն նրա առաջին կինը՝ Միլևա Մարիչը, այնուամենայնիվ, ստիպեց ամուսնուն հետևել անձնական հիգիենային։