Ռեփեր Քանյե Ուեսթը թողարկել է իր իններորդ՝ Jesus is King ալբոմը։

Ձայնասկավառակը բաղկացած է կրոնական թեմայով 11 երգից։ Ալբոմում ներառվել են համատեղ ստեղծագործություններ Clipse հիփ հոփ զուգերգի հետ։

Որոշ երգերի ձայնագրությանը մասնակցել է եկեղեցական երգչախումբը, որի հետ վերջին տարում Ուեսթն անցկացրել է կիրակնօրյա ծառայությունները։