«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով փոքրիկ որդուն։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է որդու՝ փոքրիկ Ալեքսի հետ։ Փոքրիկը մեղմ ժպտում է, իսկ կադրին կից գեղեցկուհի մայրիկը կատարել է հետեւյալ գրառումը․ «Ալեք Հովհաննիսյան»։ Գեղեցկուհու երկրպագուներն ու հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ են կատարել հրապարակմանը կից։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում նա պատկերված էր ամուսնու հետ։ Կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Ասում են՝ սիրում են ոչ թե հանուն այլ ի հեճուկս: Իսկ երբ գտնում ես միակիդ, սիրում ես հանուն, ի հեճուկս, հավերժ, միշտ: Սիրում ես...»,- գրել էր նա։