Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը ներկայացրել է Էջմիածնում իր և Քիմ Քարդաշյանի երեխաների մկրտության արարողության լուսանկարները: Ավագ Քարդաշյանը լուսանկարները տեղադրել է «Ինսթագրամ»-ի իր էջում:

«Առանձնահատուկ է մկրտվել իմ եւ քրոջս երեխաների հետ Էմջիածնի տաճարում, որը համարվում է աշխարհում ամենահին տաճարներից մեկը»,- լուսանկարներին կից գրել է Քորթնին:

Քիմ և Քորթնի Քարդաշյան քույրերն իրենց երեխաներին Էջմիածնում մկրտել են հոկտեմբերի 7-ի առավոտյան:

Քիմ Քարդաշյանը Հայաստան էր ժամանել մասնակցելու՝ WCIT-2019-ին: