Ամերիկացի մոդել Սոֆյա Ռիչին երկրպագուներին ուրախացրել է գայթակղիչ լուսանկարներով։ Երգիչ Լայոնել Ռիչիի կրտսեր դուստրը լուսանկարվել է թոփլես։

Ռեալիթի շոուի աստղը միայն բաց գույնի ջինսե տաբատ է կրել, որն ընդգծել է նրա արեւայրուքը։ Մոդելն արձակել է մազերը, ձեռքերով փակել մերկ կուրծքը եւ լուսանկարվել գայթակղիչ դիրքով։

Հետեւորդները նշել են, որ աստղային շիկահերը լուսանկարում գրեթե առանց դիմահարդարման է։ Ռիչին որոշել է ընդգծել մեծ շուրթերը՝ դրանք ներկելով նյուդ երանգի շրթներկով։ Երկպագուներին հիացրել է մոդելի կազմվածքը։ Մեկնաբանություններում նրանք չեն թաքցրել հիացմունքը. «Այնքան գեղեցիկ ես», «սեքսուալ», «դու պարզապխես կատարելություն ես»։

Ռիչիի անկեղծ լողափնյա լուսանկարները հիացնում են ոչ միայն նրա երկրպագուներին, այլեւ հայտնիներին։ Սոֆիայի իդեալական մարմինը բիկինիով հիացրել է նրա ընկերուհուն՝ Քայլի Ջեններին։